Մեր ծրագրի հիմնական ուղղությունն այս չարիքից ազատվելն է. Բագրատ Սրբազան

02 Հոկտեմբերի 2024, 20:50

Քաղաքականություն


Բագրատ Սրբազանը այսօր տեղի ունեցած հանրահավաքին ասել է, թե որն է իրենց ծրագիրը:

«Մեր ծրագրի հիմնական ուղղությունն այս չարիքից ազատվելն ու այս չարիքին վռնդելն է: Ինչքան կտևի, ինչպես կտևի՝ մենք ենք որոշելու: Սա պետք է լինի ինչպես հաղթանակ ընդդեմ ստի, կեղծիքի, թշնամության, ատելության, ստորացման ու նվաստացման, չարիքի, հայրենազրկման, հանուն վերածննդի, ճշմարտության, արդարության, մեր կենսագրության, իղձերի ու երազանքների, հանուն Հայաստանի ու հայի, հաղթանակ, հաղթանակ և հաղթանակ: Հաղթանակ ամենուր, ամեն ժամ,ամեն ինչում»,- ասել է Բագրատ Սրբազանը: