«Մեր ձևով»-ի կողմից վարչապետի թեկնածուի անունը շուտ հայտարարելը ռիսկեր է լուրջ պարունակում․ Կարեն Քոչարյան
25 Դեկտեմբերի 2025, 19:25
Այն, որ «Մեր ձևով» շարժումը բավականին լուրջ և ագրեսիվ մտել է դաշտ, դա փաստ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարոն Քոչարյանը։
Նա ողջունել է, որ շարժման անդամներն աշխատում են ոչ միայն մեդիահաթակներում, այլև շատ հաճախ հանդիպումներ են ունենում հասարակության հետ։
Հարցին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե շարժումը շուտ հայտարարի իր վարչապետի թեկնածուի անունը, քաղտեխնոլոգը նշել է․
«Ամեն տեսակի վախ կա։ Անգամ եթե չասեն, վերջին պահին կարող են ձերբակալել թեկնածուին, կամ չգրացնել ընդհանրապես։ Կարծում եմ՝ այդ մասին գիտեն նաև շարժման լիդերները, դրա համար նրանք զարգացումների մի քանի սցենար պետք է ունենան»։
Մանրամասները՝ տեսանյութում։