«Մեր ձևով» ժողովրդական շարժումն Արմավիրում ներկայացվել է գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականը
27 Սեպտեմբերի 2025, 19:18
«Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային այցերը շարունակվում են: Սեպտեմբերի 24-ին շարժման անդամները աշխատանքային այց են կատարել Արմավիրի մարզի Այգեշատ, Արմավիր և Հայկավան գյուղեր:
Շարժման անդամները շրջայց են կատարել նշված գյուղական բնակավայրերում, ուսումնասիրել գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքային հնարավորությունները, շփվել տեղի բնակիչների հետ, ներկայացրել շարժման հիմնական ուղղությունները և նպատակները: Տեղի է ունեցել քննարկում և մտքերի փոխանակում Հայաստանի և, մասնավորապես, Արարատյան դաշտավայրի գյուղական համայնքների կայուն զարգացման տեսլականի շուրջ: