«Մեր ձևով»-ն ուխտագնացություն կկազմակերպի դեպի Մայր Աթոռ
18 Հոկտեմբերի 2025, 20:27
«Սիրելի հայրենակիցներ, դուք չե՞ք պատկերացնում, ինչ եմ ես տեսնում, հազարավոր մարդիկ, ծայրից ծայր փողոց։ Հայեր, շնորհակալ ենք ձեզանից, մենք մեր ճանապարհով սկսել ենք արդեն»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
«Մոտակա օրերին մենք առաջարկելու ենք՝ ով ժամանակ ունի, գա Էջմիածնի Մայր Տաճար ուխտագնացության՝ ցույց տալու իշխանություններին, որ Էջմիածինը անպաշտպան չէ»,- նշել է Կարապետյանը։