«Մեր ձևով» շարժմանը միացել է 11 000 կամավոր

05 Դեկտեմբերի 2025, 09:38

Քաղաքականություն

Երեկ Վայոց Ձոր կատարած այցի շրջանակներում Եղեգնաձորում և Վայքում բացեցինք երկու մարզային նոր գրասենյակներ։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։

«Վայքում գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից րոպեներ անց տեղի ունեցավ խորհրդանշական մի իրադարձություն. «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վայքի գրասենյակում գրանցվեց և շարժման շարքերը համալրեց մեր 11,000-րդ կամավորը»,-ասվում է հաղորդագրության մեջ։