«Մեր ձևով» շարժմանը միացել է արդեն 5000 կամավոր․ Նարեկ Կարապետյան

11 Հոկտեմբերի 2025, 12:45

Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժմանը միացել է արդեն 5000 կամավոր։ Այս մասին շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Ամեն օր մարդիկ զանգահարում են, կապ են հաստատում՝ առաջարկելով իրենց մասնակցությունը որպես կամավորներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այն փոփոխությունները, որոնք նրանք տեսնում են, և որոնք տեսնում ենք բոլորս», — նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ թիմը երիտասարդ է, և հաճախ հարց է առաջանում՝ ինչու են մարդիկ միանում շարժմանը։ «Պատճառը Սամվել Կարապետյանն է՝ նրա անունը, այն վստահությունը, որ մենք բոլորս ունենք, որ նա լինելու է հետևողական և շարունակելու է բարձր պահել հայ ազգի անունը», — ասել է Նարեկ Կարապետյանը։

«Իր գաղափարներով և ծրագրերով մենք Հայաստանը դարձնելու ենք օրինակելի երկիր՝ գոնե մեր տարածաշրջանում», — հավելել է նա։

Հիմա եթերում