«Մեր ձևով» շարժմանը միացել է Տարօն Աճեմօղլուն

11 Հոկտեմբերի 2025, 13:43

Քաղաքականություն

«Մեր ձևով» ժողովրդական շարժման թիմը համալրվել է նոր խորհրդանշական անունով։ Նոբելյան մրցանակակիր, աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն միացել է շարժմանը՝ որպես խորհրդատու։ Նրա փորձը, տեսլականը և միջազգային հեղինակությունը նոր որակ են հաղորդելու շարժման ռազմավարական ուղղություններին։