Մեր գողացված երազների օրն է, Եռաբլուրին պարտք ունենք. Բագրատ Սրբազան

21 Սեպտեմբերի 2024, 10:40

Քաղաքականություն

Անկախության տոնին վաղ առավոտից «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։ Այստեղ նրան դիմավորել են 44-օրյա պատերազմում զոհված զոհվածների ծնողները: Ծնողները, որոնք Եռաբլուրում էին նախօրեից, լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ հավաքվել են այնտեղ, որպեսզի թույլ չտան Փաշինյանի մուտքը Եռաբլուր:

Դառը պայմաններում ենք գտնվում, երբ մեր Արցախ աշխարհը գոյություն չունի, այս պահին զրկված ենք, բազմահազար տեղահանվածներով, ՀՀ սահմանները խոցված, շարունակական սպառնալիքների ներքո։ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է Բագրատ Սրբազանը:

«Այդուհանդերձ, այսօր մեր արյունով գնված և արյունով պահված, մեր բազմաթիվ նահատակ հայրենակիցների կյանքով նվաճված անկախության տոնն է: Մեր այցելությունը նահատակներին՝ առաջին հերթին Եռաբլուր ուխտի նշանակություն ունի: Ինչպես միշտ ասել եմ, առաջին պայմանով այդ հաղթանակը, երազանքը, հայրենիքը իրենց վերադարձնելու ուխտն է:

Պետք է ընդունել մեր պարտված լինելը, բայց ոչ մեր տղաների, որոնք հաղթանակի տեսլիքով են գնացել:  Իրենցով ապրելու եւ մեր ընթացքը դեպի վերելք, դեպի մեր տան վերականգնում, մեր գողացված ուրախության վերականգնում պետք է ընթանա: Սա է այսօրվա խորհուրդը»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաև զորակցությունը հայտնեց զոհվածների ծնողներին, որոնք պայքարի առաջնագծում են գտնվում.

«Այդ պայքարի մեջ գտնվելիս մեր սիրելի ծնողները հանձն են առել մեզ հետ իրենց ուսերի վրա կրելու հաղթանակի տեսիլքը և նաև մեզ առաջնորդելու այդ հաղթանակը հենց իսկ իրենց օրհնությամբ»: