Մեր գրավականը մեր անցած ճանապարհն է․ Ալեքսան Ալեքսանյան
12 Սեպտեմբերի 2025, 23:15
Ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի բնակիչների համար առաջնահերթ է սոցիալական և անվտանգային խնդիրների լուծումը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Այդ երկու խնդիրները, նրա խոսքով, արմատախիլ անելու կարիք ունեն։
Ալեքսանյանը նշել է, որ շարժման խմբերն աշխատում են հավաքագրվող խնդիրները լուծելու ուղղությամբ։ «Միջազգային հարաբերությունների գծով մեր խումբը ծանր աշխատանք է կատարում, և առաջիկա շաբաթների ընթացքում արդեն կներկայացնենք մեր տեսլականը»,- հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամը։
Ալեքսանյանն ընդգծել է՝ շարժումն աշխատելու է ի շահ ՀՀ քաղաքացու, հայ ազգի և Հայաստանի Հանրապետության։
«Մեր գրավականը մեր անցած ճանապարհն է, որի մասին բոլորը գիտեն։ Բոլորը տեսել են՝ ինչպիսի աշխատանք է կատարել Սամվել Կարապետյանը Հայաստանում։ Իսկ բարեգործական ծրագրերի մասով մենք միշտ համեստ ենք եղել, չենք լուսաբանել»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։