Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում․ Շուռնուխի բնակիչը՝ Փաշինյանի մասին
30 Հունիսի 2024, 11:00
Բագրատ Սրբազանը Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղում է: Նա այցելում է բնակիչներին:
«Երբ 1989 թվականին ադրբեջանցիները Շուռնուխից գնացին, թե՛ իրենց տների, թե՛ ապրանքների համար գործկոմից փոխհատուցում ստացան: Հիմա ինչի՞ են եկել։ Մինչև ե՞րբ պետք է հանձնի: Մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում»,- ասաց Շուռնուխի բնակիչը Բագրատ Սրբազանին։
Նշենք, որ Սրբազանը արդենն երրորդ օրն է, ինչ Սյունիքում է: Նախօրեին նա այցելել է Ներքին Հանդ, Դավիթ Բեկ համայնքներ, ապա Կապան քաղաք: Բագրատ Սրբազանը նախօրեին վաղ առավոտյան բարձրացել էր Խուստուփ լեռը, այցելել Գարեգին Նժդեհի շիրիմին: