Մեր հայրենիքը շատ ցավալի վիճակում է․ Հիլդա Բիոսյան-Շիշեդյան
29 Սեպտեմբերի 2024, 11:19
Կցանկանայի թե՛ Սփյուռքը, թե՛ մայր հայրենիքը միշտ հիշեն, որ մեկ ազգ են ու պետք է համախմբված լինեն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Հիլդա Բիոսյան-Շիշեդյանը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը և Հայրապետական Սուրբ Պատարագին։
«Այսօր շատ հուզիչ օր է, քանի որ վկայում ենք Մայր Տաճարի վերաօծումը, և կաղոթենք, որ սա առիթ լինի մեր ողջ հայության միացմանը։ Անշուշտ, որպես առաջին քրիստոնյա ազգ կուզենք, որ մեր նախնիների նման մենք էլ հավատարիմ մնանք մեր եկեղեցուն։ Կցանկանայի թե՛ Սփյուռքը, թե՛ մայր հայրենիքը միշտ հիշեն, որ նրանք մեկ ազգ են ու պետք է համախմբված ու միասնական լինեն։ Թեև լավ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց մի բան հստակ է, մեր հայրենիքը շատ ցավալի վիճակում է։ Ամեն օր աղոթում եմ, որ գոնե հետագա կյանքն ապրենք ավելի խաղաղ երկրում»,- նշեց մեր զրուցակիցը։