Մեր ժողովրդին հորդորում ենք զուսպ և զգուշավոր լինել․ Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարան
08 Դեկտեմբերի 2024, 23:33
Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանը ուղերձ է տարածել, որում նշված է․
«Սիրիայում տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք զուսպ և զգուշավոր լինել, բնակարաններից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:
Հայ համայնքը միշտ եղել է ու պիտի մնա սիրիական հայրենիքի բարօրության և բարգավաճման սատարող, երկրի տարածքային ամբողջականության և սրիական ընկերության տարբեր բաղադրիչների խաղաղ գոյակցության ջատագով»։