Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում խաղաղությունն է. Միլլեր

11 Հոկտեմբերի 2023, 10:50

Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովի՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում հրապարակած հոդվածին։ Մեկնաբանելով ասվածը, թե ԱՄՆ-ն և ԵՄ-ն խառնվում են Հարավային Կովկասի գործերին, որ դուրս մղեն Ռուսաստանին՝ նա ասել է․

«Դա բացարձակապես ճիշտ չէ: Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը»։ 

Նա նշել է, որ հատուկ բանագնաց Բոնոյի՝ Բաքվի այցի հետ կապված այլ մեկնաբանություններ չունի։