Մեր նախաձեռնության նպատակն է Սփյուռքում մշտապես վառ պահել Արցախի հարցը․ Թենի Ալավերդյան

31 Մարտի 2026, 22:40

Կարծիք | Հայեր

Մեր ժողովուրդը պետք է հիշի, որ պատմությունը մեր կյանքի տևողությամբ չի սահմանափակվում, պատմությունը դարերի կերտում է, ուստի օրակարգը պետք է միշտ վառ պահել և քայլ առ քայլ շարժվել դեպի այն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է հասարակական գործիչ Լաուրա Հակոբյանը։

«Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք պատմական արդարության ժառանգորդները չեն և չեն մտածում այն առաջ տանելու օրակարգի վրա, փոխարենը կենտրոնանում են «իրական Հայաստանի» վրա։ Մինչդեռ մեր նախաձեռնությունը գալիս է փաստելու, որ մենք մեր պապերի, մեր հայրերի թողած ժառանգության հետևորդներն ենք, տեր ենք մեր հայրենիքին, Արցախին և մեր ամբողջ պատմական հայրենիքին։

Հայաստանի իշխանությունների լռությունը մեր գերիների հարցում ԱՄՆ-ում ապրող հայ եիտասարդների մոտ առաջացրել է հարց՝ մեր անելիքը ո՞րն է։ Մեր ժողովուրդը պետք է հիշի, որ պատմությունը մեր կյանքի տևողությամբ չի սահմանափակվում, պատմությունը դարերի կերտում է, ուղղակի, պետք է օրակարգը միշտ վառ պահել և քայլ առ քայլ գնալ դեպի դրան»,- նշել է նա։

Մանրամասնելով, թե խոսքն ինչ նախաձեռնության մասին է, ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության ատենապետուհի Թենի Ալավերդյանը նշել է․

«Այս նախաձեռնությունն ավելի շատ կյանքի կոչվեց այն նպատակով, որ Արցախի հարցը մշտապես վառ պահենք սփյուռքի համայնքներում և մեր նոր սերունդների մեջ։ Առաջին քայլով մենք պատրաստել ենք 34․000 պիտակ (sticker) Արցախի դրոշով, որոնք անվճար փոխանցվել են համայնքին, հայկական կենտրոններին և դպրոցներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։