Մեր ներկայացրած օրենսդրական առաջարկները կօգնեն պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին. Թերեզա Երեմյան

11 Հունիսի 2024, 23:00

Քաղաքականություն

Որպեսզի Միացյալ նահանգների ռազմական, ինքնապաշտպանական իրավունքը և 2025 թվականի բյուջեն ընդունվեն, Must Pass բանաձևը պետք է անցնի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երեմյանը:

«Հայ Դատի Ամերիկայի գրասենյակները բոլոր ամերիկահայերին կոչ են անում, որ զանգահարեն իրենց կոնգրեսականներին և պահանջեն, որ օրենսդրական առաջարկների 10 օրինակները ԱՄՆ-ի ազգային պաշտպանության ակցիայի մեջ ներկայացվեն և անցկացվեն: Այս պահին Must Pass բանաձևն ընթացքի մեջ է, և որպեսզի Միացյալ նահանգների ռազմական, ինքնապաշտպանական իրավունքը և 2025 թվականի բյուջեն ընդունվեն, այս բանաձևը պետք է անցնի: Այս օրենսդրական առաջարկները ներկայացնելու համար շատ լավ առիթ է, քանի որ դրանք կկարողանան օգնել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին, ինչպես նաև կօգնեն պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին իր արարքների համար: Դրանց մեջ ներկայացնում ենք տարբեր բանաձևեր, որոնք նման են Կոնգրեսում ներկայացված բանաձևերին: Օրինակ Ադամ Շիֆը ներկայացրել է բանաձև, որով պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին»,- ասաց Երեմյանը:

Նա ընդգծում է՝ Օրենքների կոմիտեն պետք է նայի բոլոր բանաձևերը և որոշի՝ արդյոք ընդունում է մեր ներկայացրած առաջարկները, թե ոչ:

«Այս պահին 10 առաջարկներից 9-ը շատ մեծ հավանական է, որ կընդունվեն: Այսօր Օրենքների կոմիտեն պետք է նայի բոլոր բանաձևերը և որոշի՝ արդյոք այդ 10 առաջարկներն ընդունում են իրենց բանաձևի մեջ: Հավանական են, որ կանցնեն, բայց դեռ հստակ չէ, ընթացքի մեջ են: Այս գործընթացը երեք մասից է բաղկացած: Առաջինը տեղի կունենա այսօր, հետո ընդհանուր քվեարկություն է լինելու: Այդ ժամանակ մենք խմբակցում ենք մի քանի բանաձև, որից հետո որոշվում է՝ անցնում ենք թե ոչ: Եթե մենք լինենք այն խմբում, որը կա՛մ Հանրապետական է, կա՛մ աջակցում է երկու կուսակցության, մեծ հավանականությամբ կանցնենք»,- եզրափակեց Երեմյանը: