Մեր նպատակը աշխատատեղեր ստեղծելն է, որպեսզի գյուղացին իր հողում մնա. Սոսե Մուրադյան
12 Նոյեմբերի 2025, 11:30
«Սահման» ՀԿ-ն ստեղծվել է 2011 թվականից և զբաղվում է Հայաստանի սահմանամերձ գյուղերում բիզնեսների ֆինանսավորմամբ: Alpha News-ի հետ զրույցում «Սահման» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Սոսե Մուրադյանը նշել է կազմակերպության հիմնական նպատակները։
«Մեր նպատակներից մեկը սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր ստեղծելն է, որպեսզի գյուղացին իր հողում մնա, և գյուղերը չդատարկվեն։ Մյուս նպատակը մարդկանց մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնելն է, ցույց տալ, որ ցանկացած գաղափար կարող են նախաձեռնել հենց իրենց գյուղում»,- ասել է Սոսե Մուրադյանը:
Խոսելով գյուղերի ընտրության մասին, «Սահման» ՀԿ-ի ծրագրի ղեկավարը նշել է, որ հիմնականում ընտրում են ավելի խոցելի գյուղեր: «Ցավոք, ունենք այնպիսի փորձ, որ սահմանազատման արդյունքում Տավուշի մարզի Կիրանց գյուղում կորցրեցինք երկու բիզնես, քանի որ դրանք տեղակայված էին այն տարածքում, որն օկուպացվեց Ադրբեջանի կողմից»,- ասել է նա:
Մուրադյանի խոսքով՝ իրենք չունեն իշխանությունների վրա ազդեցության ներուժ, սակայն հնարավորինս փորձում են օգնել գյուղացուն և թեթևացնել նրա հոգսերը: «Ցավոք, քաղաքական որոշումների վրա որևէ ազդեցություն չունենք»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: