Մեր նպատակը ՀՀ ԶՈւ-ի մարտահրավերների հաղթահարումն է․ Լինդեն
25 Մարտի 2026, 19:55
Իմ նպատակն է բարեփոխել Հայաստանի զինված ուժերը, և բարձրացնել դրանց հմուտության մակարդակը։ Այս մասին «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Նիդերլանդներից եկած զինվորական Փիթր Վան դեր Լինդեն։
«Ցանկանում ենք նպաստել այդ զարգացմանը, որպեսզի Հայաստանի զինված ուժերը կարողանան հաղթահարել այն մարտահրավերները, որոնց հետ բախվում են այսօր»,- նշել է զինվորականը։
Նրա խոսքով՝ իր մասնագիտական ոլորտը ընդգրկելու է սպառազինության և նոր զինատեսակների կիրառման ուսուցում, անձնակազմի վերապատրաստում հատուկ ուժայինների և զինված ուժերի այլ ստորաբաժանումների հետ։