Մեր նպատակը Սփյուռքում հայրենասեր երեխաներ մեծացնելն է. Մանե Շահբազյան

01 Հոկտեմբերի 2025, 12:33

Հայեր

Մեր նպատակը Սփյուռքում ուժեղ, դաստիարակված և հայրենասեր երեխաներ մեծացնելն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հ.Մ.Ը.Մ Բըրբանքի «Սիփան» մասնաճյուղի սկաուտական բաժանմունքի ընդհանուր խմբապետ Մանե Շահբազյանը:

«Սկաուտական բաժանմունքում 6-18 տարեկան երեխաների ենք ընդունում: Տարեկան մի քանի անգամ ճամբարներ, բանակումներ ենք կազմակերպում սկաուտների համար: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ամեն 4 տարին մեկ մեր սկաուտներին Հայաստան ենք տանում»,- ասել է Շահբազյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է Հ.Մ.Ը.Մ-ն ապահովում Հայաստանի հետ երիտասարդների կապը, Մանե Շահբազյանն ասել է. «Այս կազմակերպությունը մեզ հնարավորություն է տալիս գոնե լսել հայերենը, շփվել, սովորել Հայոց պատմությունը, իմանալ Հայոց ջարդի մասին: Դրանից բացի, Հայաստան գնալը շատ մեծ բան է մեզ համար: Մենք ունենք մասնաճյուղեր աշխարհի չորս կողմում՝ Կանադայում, Ավստրալիայում, Հայաստանում և Իրանում»:

Հիշեցնենք՝ օրերս ԱՄՆ-ում գործող «Սիփան» շաբաթօրյա վարժարանը տոնել է իր հիմնադրան 30-ամյակը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հ.Մ.Ը.Մ. «Սիփան» մասնաճյուղի նախագահ Սարո Ղազարյանը, Օրենսդրական ժողովի 44-րդ ընտրատարածքի պատգամավոր Նիկ Շուլցը, Հ.Մ.Ը.Մ. «Արտակարգ» շքանշանակիր Արիկ Գևորգյանը, Բրբանքի շրջանի միացյալ դպրոցական կրթական խորհրդի ղեկավար Արմոնդ Աղախանյանը և այլք։

Հիմա եթերում