Մեր պարտականությունն է կանգնել Արցախի ժողովրդի կողքին. Սարիգ Արմենյան
01 Սեպտեմբերի 2023, 23:05
Չունենք մշտական դաշնակիցներ, ունենք հայկական շահեր։ Մեր պարտականությունն է կանգնել Արցախի ժողովրդի կողքին ու Արցախի ինքնորոշման խնդիրը բարձրացնել։ Եթե այս ամենին պատրաստ ենք, պիտի ցույցերին ներկա լինենք։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի ղեկավար, իրավաբան, հասարակակական գործիչ Սարիգ Արմենյանը։
«Այս պահին հենց Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց տեղի է ունենում ցույց։ Արևելյան շրջանի հայությունը այս պահին հավաքված է՝ ի նպաստ Արցախի։ Լոս Անջելեսում էլ, ի պաշտպանություն Արցախի, նման հավաք պետք է տեղի ունենա, պիտի հավաքվեն նրանք, որոնք ոչ թե ինչ-որ կուսակցությունից են, այլ նրանք, որ պատրաստ են կանգնել Արցախի ժողովրդի կողքին»,- ասել է Արմենյանը։
Նրա խոսքով՝ կարևորը ոչ թե այն է, թե քանի հոգի է մասնակցում ցույցին, այլ այն, որ ցույց է․
«Մեկ անգամով չի հեղաշրջվի կացությունը, մեկ անգամով փոփոխություն չենք տեսնի, բայց կամաց-կամաց շարժվելով՝ ինչ-որ արդյունքի կարող ենք հասնել»,- նշել է իրավաբանը։
Սարիգ Արմենյանի խոսքով՝ տարիներ առաջ, երբ Արցախի անկախությունը հռչակվեց, ոչ Լաչինն էր ազատագրված , ոչ Հադրութը, այսօր էլ նույն կացության մեջ ենք․
«Ես Արցախի ժողովրդի ու սահմանապահ զինվորների կողիքն եմ։ Հաճախ ենք լսում՝ Արցախը ծախեցին, արցախյան հարցը արդեն փակված է։ Մի բան գիտեմ․ սահմանապահ զինվորը, Երասխում լինի, թե Արցախում, իր դիրքն է պահում, սահմանաապահ զինվորի մայրը իր զավակին է սպասում։ Ես, ապահով տեղերում նստած, չեմ կարող ասել, որ Արցախի խնդիրը վերջացած է։
Երբ Արցախի անկախության հռչակագիրը ստորագրվեց, ի՞նչ էր Արցախի վիճակը, ոչ Լաչինի միջանցքը, ոչ Հադրութն էին ազատագրված, բայց կարողացանք ազատագրել։ Այսօր էլ նույն կացության մեջ ենք։ Չունենք մշտական դաշնակիցներ, ունենք հայկական շահեր։ Մեր պարտականությունն է կանգնել Արցախի ժողովրդի կողքին ու Արցախի ինքնորոշման խնդիրը բարձրացնել։ Եթե այս ամենին պատրաստ ենք, պիտի ցույցերին ներկա լինենք»,- եզրափակել է Սարիկգ Արմենյանը։