Մեր շարժման առաքելությունը մարդկանց թմբիրից հանելն է․ Հայկ Ֆարմանյան
19 Հոկտեմբերի 2025, 18:10
Էական չէ, թե քանի մարդ էր հավաքվել երեկ՝ 30000 թե 27000, դրանից հարցի բովանդակությունը չի փոխում մեծ հաշվով։ Այս մասին հայտարարել է տնտեսագիտության թեկնածու Հայկ Ֆարմանյանը։
«Այն նպատակը, ինչ դրվել է մեր ուղերձներով տեղ հասցնելու իմաստով, դա տեղի ունեցավ։ Իսկ այսօրվա խորհուրդն անքննարկելի է։ Կարծում եմ՝ նույն բանն է, որ ասեն ընտանիքդ կամ սրբություններդ վտանգի տակ են, ի՞նչ կանես։ Իմ անձնական ընկալմամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույն համեմատության մեջ է»,- նշել է Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ մարդկանց մի մասը թմբիրի մեջ է։
«Մի մասն, ուղղակի, վախենում է, վախն ամենամեծ թշնամին է։ Վախի պատճառով են ծնվում բոլոր վատ երևույթները։ Մեր շարժման առաքելությունը նրա մեջ է կայանում, որ մարդկանց թմբիրից հանենք»,- ընդգծել է Ֆարմանյանը։