Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն․ Նարեկ Կարապետյան
05 Հունվարի 2026, 11:01
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է Կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ Փաշինյանի և նրան աջակցող եպիսկոպոսների ընդունած հայտարարությանը։
«Մեր Սուրբ Ծննդյան նվիրական օրը Փաշինյանը որոշում է ոտնահարել մեր ավանդույթը և հակադրվել Եկեղեցուն։
Ամենահեգնականը այն է որ նա անում է դա Սամվել Կարապետյանի Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել:
Մեր Երկրին պետք է վերադարձնենք միասնությունն ու ամրապնդենք մեր ավանդույթների հանդեպ հարգանքը:(ոչ միայն խոսքով)»,- գրել է Նարեկ Կարապետյանը։