«Մեր Ղրիմը» ցուցահանդեսում ներկայացվել են Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները

15 Օգոստոսի 2024, 15:32

Մշակույթ

Կրասնոդարի Կովալենկոյի անվան թանգարանում անցկացվում է «Մեր Ղրիմը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ մինչև սեպտեմբերի 15-ը կներկայացվեն հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները:

Օգոստոսի 16-ին թանգարանում կկազմակերպվեն էքսկուրսիաներ, որոնք կուղեկցվեն հայտնի նկարիչների, այդ թվում՝ Այվազովսկու ստեղծագործությունների մասին պատմությամբ:

Ցուցահանդեսը ներառում է 19-րդ դարի վերջին 21-րդ դարի սկզբի ռուս նկարիչների աշխատանքները: Այցելուները կտեսնեն գեղանկարչության, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի ավելի քան 60 գործ թանգարանի հավաքածուից: