«Մեր ընտանիքի խաչքարը» ստեղծագործական վարպետության դաս՝ Սանկտ Պետերբուրգում
22 Նոյեմբերի 2025, 18:00
Սանկտ Պետերբուրգի «Խատուտիկ» ազգային կենտրոնն այս տարի նշում է իր 9-ամյակը։ Տոնի առթիվ կենտրոնում կանցկացվի «Մեր ընտանիքի խաչքարը» խորագրով ստեղծագործական վարպետության դաս։
Միջոցառումը կանցկացնեն նկարիչ և քանդակագործ Հակոբ Գաբոյանը և «Խատուտիկ» ազգային կենտրոնի ղեկավար Լիլիթ Շարբաթյանը։
Նրանք կօգնեն երեխաներին ու ծնողներին կավից խաչքար ստեղծել, ինչպես նաև կպատմեն խաչքարի ծագման պատմության և հայկական մշակույթում դրա նշանակության մասին։