Մերձմոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից

05 Հուլիսի 2025, 13:52

Քաղաքականություն

Մոսկվայի մարզում ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովը զրկվել է ՌԴ քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ նշելով, որ մի քանի օրից կժամանի Ադրբեջան և մեկնաբանություն կտա:

Ինչպես հայտնել է «ՌԲԿ»-ի աղբյուրը, Իբրահիմովը զրկվել է քաղաքացիությունից հունիսի 18-ին՝ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։

Քաղաքացիությունից զրկելու մասին լուրերից հետո Մերձմոսկվայի Հանրային պալատի կայքից հեռացվել է Էլշան Իբրահիմովի՝ որպես Մոսկվայի մարզի ազգային-մշակութային ինքնավարությունների հարցերով Խորհրդատվական խորհրդի անդամի մասին հիշատակումը։