Մերձմոսկվայում աշխատանքային միգրանտներին կարգելեն աշխատել մի շարք ոլորտներում
17 Սեպտեմբերի 2024, 17:25
Մոսկվայի մարզի կառավարությունը 2025 թվականի հունվարի 1-ից սահմանափակումներ է մտցնելու արտոնագրերով օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վրա։
Մերձմոսկվայում աշխատանքային միգրանտներին 2025 թվականից կարգելեն աշխատել ալկոհոլի և ծխախոտի առևտրում, փողոցային սննդի, սոցիալական ծառայությունների, սպորտի, մշակույթի, ժամանցի, առողջապահության և կրթության ոլորտներում: Այս մասին գրում է Sputnik-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի կառավարությանը։
Արգելքը կօգնի նվազեցնել արտաքին աշխատուժի հետ կապված կոնֆլիկտների և բողոքների քանակը առևտրում:
Արգելքի տակ հայտնված ոլորտներում ազատված աշխատատեղերը կլրացնեն հայրենակիցներն ու ԵԱՏՄ քաղաքացիները։