Մերուժան Սարգսյանը հանդես կգա Սոչիում կայանալիք «Գարնանային ձայներ» համերգին

18 Ապրիլի 2025, 00:20

Մշակույթ

Ապրիլի 18-ին Սոչիում տեղի կունենա Ալիսա Գիցբայի միջազգային երաժշտական մրցույթ-լաբորատորիայի դափնեկիրների «Գարնանային ձայներ» համերգը: 2024 թվականին նախագիծը ստացել է Նախագահական մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությունը և վերածվել միջազգային մրցույթ-լաբորատորիայի՝ ներգրավելով մասնակիցների աշխարհի 10 երկրներից:

Համերգի շրջանակներում բեմում հանդես կգա նաև մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարի մենակատար, տենոր Մերուժան Սարգսյանը:

Համերգի ծրագրում կհնչեն մեծանուն կոմպոզիտորների՝ Ի. Ս. Բախի, Դ. Պերգոլեզիի, Դ. Սկարլատիի, Ֆ. Շուբերտի, Ջ. Ռոսսինիի, Ռ. Լեոնկավալոյի, Ժ. Բիզեի, Ջ. Վերդիի և այլոց ստեղծագործությունները։
«Նազանի» պարային համույթը Տոբոլսկում կայացած մրցույթում դարձել է 1-ին կարգի դափնեկիր

Տոբոլսկում անցկացվել է Ռոդիոն Յումաշևի անվան «Պարի տարածք» խորեոգրաֆիկ վարպետության 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույցում հայկական «Նազանի» պարային համույթը դարձել է առաջին կարգի դափնեկիր։

Նշենք, որ մրցույթին մասնակցել է ավելի քան 2500 մարդ: