Մեսրոպ Մաշտոցին նվիրված միջոցառում՝ Նովոռոսիյսկի «Լույս» հայկական ընկերությունում

01 Փետրվարի 2025, 10:47

Մշակույթ

Նովոռոսիյսկ քաղաքի «Լույս» հայկական ընկերությունում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված մայրենիին և հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը։

Միջոցառումը կազմակերպել և վարել են հայոց լեզվի ուսուցչուհի Արփիկ Այվազյանն իր աշակերտների հետ։ Ելույթ են ունեցել նաև «Ախթամար» և «Ուրարտու» համույթները։