Մեզ ասում են՝ Արարատ մի՛ ասեք, Շուշիի մասին մի՛ խոսեք՝ պատերազմ կլինի. Բագրատ Սրբազան
12 Հուլիսի 2023, 18:10
Մակարավանքում խաչքարի օծման ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպող Գալստանյանը իր խոսքում ասել է՝ մեզ ասում են՝ մի՛ շնչեք, պատերազմ կլինի, խաչքար ենք օծում, Արցախի օրհներգն ենք երգում, Հայաստանի Հանրապետության օրհներգն ենք բացականչում, մեզ ասում են՝ մի՛ արեք, պատերազմ կլինի:
«Իրար բարև ենք տալիս, ասում ենք գալ տարին Շուշիում եք լինելու, մեզ ասում են՝ մի՛ ասեք այդ անունը, պատերազմ կլինի։ Եվ այսպես շարունակ… Մի՛ մարզվեք, մի՛ հաղթեք, մի՛ շնչեք, հաց մի՛ կերեք, տեղից տեղ մի՛ շարժվեք, Արարատ մի՛ ասեք, առյուծ մի՛ տեսեք, Շուշիի մասին մի՛ խոսեք, Արցախի մասին մոռացե՛ք, որովհետև պատերազմ կլինի։ Այդ արդեն պատերազմ է, և մենք հենց այդտեղ պետք է հաղթենք»,- ընդգծել է թեմակալ առաջնորդը։
Կիրակնօրյա Պատարագից հետո Մակարավանքում խաչքար է օծվել՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։ Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր Վահանի հիշատակի խաչքարի մոտ, որը Մակարավանքի վանահայրն էր։
Տեսանյութը՝ այստեղ