Մեզ համար ամենաանհրաժեշտը ՀՀ-ում մշակող արդյունաբերության զարգացումն է․ Սուրեն Կարայան
20 Հունվարի 2026, 13:32
2018 թվականի համեմատ, ՀՆԱ-ի կառուցվածքում Հայաստանում մշակող արդյունաբերության մասնաբաժինը նվազել է գրեթե 9%-ով։ Այս մասին գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Սուրեն Կարայանը։
«Մենք կարող ենք արձանագրել, որ այս առումով 2025 թվականին հասել ենք պատմական մինիմումի։ Նման պատկեր մենք շատ վաղուց չենք ունեցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական երկրներում մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում միջինը կազմում է 24%։ Այս պարագայում եվրոպական երկրներն այսօր մտածում են, որ պետք է ամեն ձև խրախուսեն, որպեսզի արդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը զարգանան։
Մենք գտնում ենք, որ այս վիճակում դա ամենաանհրաժեշտ քայլն է, առանց դրա մենք չենք կարող»,- նշել է տնտեսագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։