Մեզ նոր պատերшզմ պետք չէ, մենք հասանք մեր ուզածին. Ալիև

08 Նոյեմբերի 2023, 17:54

Քաղաքականություն

Մեզ նոր պատերազմ պետք չէ, մենք հասանք մեր ուզածին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթին իր ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեզ նոր պատերազմ պետք չէ, մենք հասանք մեր ուզածին, վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը և թշնամուն ցույց տվեցինք իր տեղը»,- ասել է Ալիևը։