Մեզ պետք է այնպիսի ղեկավար, որը կպահպանի մեր հողի ամեն սանտիմետրը. հարցում Սյունիքում
10 Դեկտեմբերի 2025, 20:30
Երկրին պետք է այնպիսի ղեկավար, որը կկարողանա պաշտպանել երկրի սահմանները։ Այս մասին ասել են Սյունիքի մարզում անցկացված հարցման մասնակիցները՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ Հայաստանին՝ խաղաղ ապրելու և երկրի անվտանգությունն ապահովելու համար։
«Մեզ պետք է ղեկավար, որ կպահպանի մեր հողի ամեն սանտիմետրը»,- նշել են սյունեցիները։
Ըստ մարզի բնակիչների՝ ապագա ղեկավարը պետք է իմաստուն լինի, որպեսզի կարողանա լուծել բոլոր դժվար հարցերը, ինչպես ժողովրդի սոցիալական վիճակը, այնպես էլ երկրի անվտանգությունը։
«Մեզ պետք է ուժեղ ղեկավար, Վազգեն Սարգսյանի նման ղեկավար»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: