Մեզ պետք է ուժեղ և վճռական ղեկավար. հարցում Տավուշում

02 Փետրվարի 2026, 19:00

Քաղաքականություն

Տավուշում անցկացված հարցման ընթացքում բնակիչները պատասխանել են այն հարցին, թե ինչպիսի ղեկավար է անհրաժեշտ երկրին։ Մասնակիցներից մեկը նշել է, որ պետությանը պետք է ուժեղ կամք ունեցող, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հայրենասեր առաջնորդ։

«Մեզ պետք է ուժեղ և վճռական ղեկավար, որը զերծ կլինի վախերից և կկարողանա երկիրը կառավարել ամուր ձեռքով: Առաջնորդը պետք է ծառայի սեփական ժողովրդին, այլ ոչ թե կատարի օտարների պատվերները»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:

Բնակիչները նշել են, որ կցանկանային տեսնել պետականամետ և բանիմաց ղեկավարի:

«Ղեկավարը պետք է լինի բազմակողմանի զարգացած և հստակ տիրապետի իր գործին, որպեսզի կարողանա աշխատատեղեր ստեղծել ու ապահովել մարդկանց արժանապատիվ կյանքը»,- ընդգծել է տավուշցիներից մեկը: