Մեզ Սամվել Կարապետյանի նման ղեկավար է պետք․ Սպիտակի բնակիչ
16 Հոկտեմբերի 2025, 22:50
«Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես ղեկավարի նման չէ։ Ով ինչ ասում է, անում է, հատկապես ադրբեջանցիները։ Ինչ ուզեցին, տվեցին։ Մեզ, երևի, ավելի շատ Սամվել Կարապետյանի նման ղեկավար է պետք։ Եթե լինի, ավելի լավ»,- նման կարծիք է հայտնել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներից մեկը։
Հարցման մասնակիցներից մեկն ընդգծել է՝ երկրին խելացի, անշահախնդիր, ժողովրդի մասին մտածող ղեկավար է պետք։
«Մեր մատաղ սերնդի մասին պետք է մտածեն, որ բարգավաճենք։ Ուժեղ բանակ է մեզ պետք, զինվել է պետք, մեր հողը մենք ենք պաշտպանելու։ Թուրքի հետ երբեք եղբայրություն չի եղել, դարերի ընթացքում մեզ կեղեքել են, կոտորել են։ Այսօրվա դրությամբ 120-130․000 հայ տեղահանվել է, դա կոտորա՞ծ չէր, կոտորած էր։ Ի՞նչ մեղք ուներ էդ ժողովուրդը»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։