Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց ստացանք 3 պատերազմ 3 տարում․ ուսանողներ

24 Սեպտեմբերի 2023, 19:57

Քաղաքականություն

Մեզ խոստացել էին փոփոխություն, բայց խաբեցին։ Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասացին ԵՊՀ ուսանողները։

«Մեզ խոստացել էին ապագա, բայց խլեցին մեր ներկան։ Մեզ խոստացել էին խաղաղություն, բայց ստացանք 3 պատերազմ 3 տարում։ Ուստի կոչ ենք անում դուրս գալ դասադուլի։ Մենք միանում ենք պայքարին»,-ասացին ակցիա իրականացնող ուսանողները։