Մհեր Չատինյանի ցուցահանդեսը՝ Սանկտ Պետերբուրգում

18 Սեպտեմբերի 2024, 14:20

Մշակույթ

Սեպտեմբերի 17-ից նոյեմբերի 17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա նկարիչ Մհեր Չատինյանի «Գեղանկարչություն» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ցուցադրության մեջ ընդգրկված են այնպիսի կտավներ, որոնցում ճանաչելի է հայ գեղանկարչության ազգային կոլորիտը, որը պայմանավորված է հենց բնությամբ և ժողովրդի ավանդույթներով: Ըստ մասնագետների՝ Մհեր Չատինյանի աշխատություններում արտացոլում են Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի ազդեցությունը։

Իր գեղարվեստական ուղին սկսել է հայրենի Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Մհերի հայրը՝ Համլետ Ալբերտի Չատինյանը, և նրա պապը՝ Ալբերտ Չատինյանը, նշանավոր նկարիչներ էին, որոնց ազդեցությունն անդրադարձել է Մհերի տաղանդի ձևավորման վրա:

Հիմա եթերում