Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն

11 Դեկտեմբերի 2025, 15:15

Սպորտ

Հայ շախմատիստ Մհեր Սարգսյանը դարձել է Մալթայում անցկացված 2025 թվականի Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մհերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 60 կետով: