ՄՀՄԻ-ը սմարթֆոնների համար Յուրի Հովհաննիսյանի պատկերով պաստառներ է պատրաստել
03 Հոկտեմբերի 2024, 18:25
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ) սմարթֆոնների համար առաջարկում է hոկտեմբերյան պաստառներ՝ աշխարհահռչակ գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագետ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Դուբնա» համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ Յուրի Օգանեսյանի պատկերով:
Հիշեցնենք, որ հայազգի անվանի ֆիզիկոսը Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրել է 1 տարրով: Այն անվանվել է տարրը հայտնաբերած գիտնականի անունով` Oganesson (Og): Քիմիական տարրերն այժմ 118-ն են:
«118 ատոմային համարով տարրն անվանակոչվել է ի պատիվ ականավոր գիտնական, ակադեմիկոս Յուրի Օգանեսյանի՝ տրանսակտինոիդ տարրերի ուսումնասիրության գործում ունեցած հիմնարար ավանդի համար»,- հայտնում են ինստիտուտից: