Մի գրամ խմելու ջուր չենք գտնում. Որոտանի բնակիչ

08 Հոկտեմբերի 2025, 16:30

Բոլոր

Սյունիքի Որոտան գյուղում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են գյուղում առկա խնդիրների, մասնավորապես, ջրի խնդրի մասին:

«Շատ վատ դրության մեջ ենք: Գյուղում առաջնայինը ջրի խնդիրն է: Մի գրամ խմելու ջուր չենք գտնում: Հենց ժամը գալիս է, բոլորս համախմբված գնում ենք, ջուր ենք կրում»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը:

«Թե՛ ամռանը, թե՛ ձմռանը ձեռքով ենք լվացք անում: Հիմա, եթե այսպես շարունակվի, քանի՞ ընտանիք կմնա մինչև տարվա վերջ»,- ասել է Որոտանի մեկ այլ բնակիչ:

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ աշխատանքների 50 տոկոսն արդեն ավարտված է: Նա խոստացել է, որ այս տարի աշխատանքներն ավարտին կհասցվեն, և ջրի խնդիրը կլուծվի:

Մանրամասները տեսանյութում: