«Մի օգնիր մեզ, աշխատիր մեզ հետ». ցուցահանդես վաճառք՝ Լոս Անջելեսում

20 Մարտի 2025, 22:34

Մշակույթ

Տևական ժամանակ է Բըրբենքի «Armenian Business Corner»-ի հիմնադիր Միքայել Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են «Մի օգնիր մեզ, աշխատիր մեզ հետ» խորագրով ցուցահանդեսներ:

Նպատակն է օգնել Արցախից բռնի տեղահանված և Հայաստանի տարբեր մարզերում բնակություն հաստատած արցախցիների ընտանիքներին:

«Shop in Armenia» հարթակով ապահովում են արցախցիների ձեռագործ աշխատանքների վաճառքը՝ եկամուտը փոխանցելով իրենց հետ համագործակցող ընտանիքներին:

«Armenian Business Corner»-ում ասում են, որ նման ցուցահանդես-վաճառքները շարունակական են լինելուև վստահ են, որ այս նախաձեռնությամբ կնպաստեն մեր հայրենակիցների խնդիրների բարելավմանը։

Այս անգամ ներկայացնում ենք Սոֆիայի և Ալիկի ընտանիքին:

Մանրամասները՝ տեսանյութում։