Մի՛ փախչիր, Իլյա. Արման Ծառուկյանը ծաղրել է Իլյա Տոպուրիային

31 Հուլիսի 2025, 15:10

Սպորտ

Հայաստանն ու Ռուսաստանը ներկայացնող թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշի երկրորդ համար Արման Ծառուկյանը ծաղրել է UFC-ի մինչև 70 կգ քաշային կարգի չեմպիոն 28-ամյա անպարտելի իսպանաբնակ վրացի Իլյա Տոպուրիային:

Արմանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նա բադի է հետապնդում՝ ակնարկելով «Մատադորի» պահվածքը, ում մեղադրում է իր հետ մենամարտից դիտավորյալ խուսափելու մեջ։ Նշենք, որ անգլերենում «duck» բառը թարգմանվում է ոչ միայն որպես «բադ», այն նաև ունի «խուսափել» իմաստը։

«Մի՛ փախչիր, Իլյա»,- տեսանյութն այսպես է մակագրել Ծառուկյանը: