Մի քիչ գոնե հայի, տղամարդու թասիբ ունենա ու հեռանա. երթի մասնակից

26 Մայիսի 2024, 19:48

Քաղաքականություն

Երթի մասնակիցներից մեկը Alpha News-ի հետ զրույցում իր վրդովմունքն է հայտնել վարչապետ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ ու նշել՝ չեն ուզում այլևս կոտորած լինի.

«Մասնակցում ենք այս շարժմանը, որ մեր երկիրը փրկենք այս վիժվածքներից, որ նորից մեր ազգին, մեր էրեխեքին չտանենք կոտորման: Համաձայն չեմ նրա վարած քաղաքականության հետ: Նստած օրվանից ժողովուրդը վարի է գնում: Թուրքի ծրագրերն է անում, հո քոռ չեմ: Ամոթ է, ամոթ, թուրքը ծիծաղում է հայի վրա: Կին լինելով՝ ամոթից մեռնում ենք: Սա արդեն վերջն է, մեզ պետք չէ այսպիսի վարչապետ»,- ասել է մեր զրուցակիցը:

Նա կարծում է՝ Փաշինյանը թուրքերից է վախենում.

«Մի քիչ գոնե հայի, տղամարդու թասիբ ունենա ու հեռանա, խայտառակ ենք եղել աշխարհով մեկ: Եթե ինքը հայ է, թող հրաժարական տա:

Ինքը խոսք էր տվել, չէ՞, որ հենց ժողովուրդը չուզի, ինքը հրաժարական կտա: Հրաժարական չի տալիս, որովհետև վախենում է և՛ հայերից, և՛ թուրքերից»,- ասել է երթի մասնակիցը: