Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք եգիպտացորենի հաց, կարևորը՝ Ակնայի ալյուրից չի. արցախցի կին

05 Սեպտեմբերի 2023, 10:55

Հայեր

Արցախցի Աննա Մանգասարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկու հացի լուսանկար ու գրառում արել:

«Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք։ Եգիպտացորենի ալյուրից, բայց շատ համեղ։ 

Չենք դժգոհում, կարևորը Ակնայի ալյուրից չի»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօրվանից  Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։