Մի շարք գործողությունների պատճառով Երևանին այդպես էլ չհաջողվեց իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները․ ՌԴ ԱԳՆ

14 Դեկտեմբերի 2023, 20:12

Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է որոշ հայ քաղաքական գործիչների պնդումները՝ կապված բարձր մակարդակով համաձայնագրերի «անարդյունավետության» հետ:

«2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունները պահպանում են իրենց ուժը, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Դրանք չեղարկելու փորձերը լուրջ ռիսկերի կվերածվեն, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Իսկ արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ նրանց կանգնեցնել չի ստացվի։

Չնայած Բաքվի և Երևանի միջև վերջին պայմանավորվածություններին, իրական սահմանազատման աշխատանքներ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, ինչի շուրջ երեք ղեկավարները պայմանավորվել են 2021-ի նոյեմբերին, դեռևս չեն գործարկվել։ Սայթաքումը Երևանի գործողությունների, այլ ոչ թե Մոսկվայի քաղաքականության անհետևողականության արդյունք է»,- ասել է Զախարովան։