Մի սիրո պատմություն՝ Արցախի համար
19 Օգոստոսի 2023, 22:10
2023թ․-ի հուլիսի 21-ն էր, երբ Նյու Յորքում բնակվող մի երիտասարդ հայ զույգ՝ Ասթրիդը և Ստեֆանը, որոշեց կազմակերպել իր՝ հազարավոր բողոքի ցույցերից առաջինը ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակի առջև՝ զորակցություն հայտնելու շրջափակված Արցախի ժողովրդին։
Orer.eu-ի փոխանցմամբ՝ Ասթրիդը և Ստեֆանը հանդիպել են 2018թ․-ին Նյու Յորքի Մանհեթըն թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցու տաճարում, որտեղ Ասթրիդը հայոց լեզվի դասեր էր տալիս մեծահասակներին, իսկ Ստեֆանը նրա առաջին աշակերտներից էր: Նրանք արագ մտերմանում ու դառնում են ընկերներ։
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ստեֆանը կապվում է Ասթրիդի հետ և խնդրում հայերենի մասնավոր դասեր տալ իրեն: Աղջիկը ցանկանում էր օգնել Հայաստանին, բայց նախ պետք էր տիրապետել հայոց լեզվին։ Ասթրիդը համաձայնվում է, ինչն ավելի է մտերմացնում երիտասարդ զույգին:
Պսակադրվելուց հետո նրանք միասին հիմնել են շահույթ չհետապնդող կազմակերպություն, նրանք ակտիվորեն մասնակցում են Հայաստանի բնակչության անապահով խմբի համար հոգեթերապևտիկ միջամտությունների հասանելիության ընդլայնման գործընթացներին։ Ասթրիդը և Ստեֆանը ձգտում են արտասահմանյան ներդրումներ բերել Հայաստանի տնտեսություն՝ մեր երկիրն ավելի ապահով դարձնելու նպատակով։
«Պատերազմը ստիպում է մեզ գնահատել և արժևորել մարդկային կյանքը»,- ասում է Ասթրիդը:
Արցախի բլոկադայից ի վեր նրանք բողոքի ցույցերեն անում Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի հանրային մուտքի մոտ։
«Մեր ժողովուրդը բողոքի ցույց էր անում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց՝ 2022թ․-ի դեկտեմբերից ադրբեջանական շրջափակման մեջ ապրող Արցախի բնակչությանը սնունդ մատակարարելու պահանջով: Ուստի, մենք որոշեցինք նրանց ձայնը հասցնել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Միացյալ Նահանգներ»,- պատմում է Ասթրիդը:
Զույգը ամեն աշխատանքային օր՝ ժամը 17։00-ից շարժվում է դեպի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ ներգրավելով բազմաթիվ այլ մարդկանց Նյու Յորքից, Նյու Ջերսիից և Կոննեկտիկուտից։
Ասթրիդը, Սթիվենը և ՄԱԿ-ի առջև բողոքի ակցիա անող բոլոր մարդիկ կոչ են անում արևելքում ապրող բոլոր հայերին հավաքվել՝ հանուն Արցախի ժողովրդի: Բողոքի ակցիան տեղի է ունենալու 2023թ․-ի օգոստոսի 20-ին՝ ժամը 12։00-ին։