Մի՛ վախեցեք, ասեք ինչ մտածում եք Նիկոլի ու իր խունտայի մասին. Մայք Սարյան

14 Հուլիսի 2025, 18:00

Քաղաքականություն

ԱՄՆ Գլենդել քաղաքում մեծ հանրահավաքի ժամանակ գործարար Մայք Սարյանը հայտարարել է, որ ինքը չի վախենում արտահայտել իր կարծիքը:

«Ամերիկահայ եմ, բայց Հայաստանի հետ եմ, չեմ վախենում արտահայտել իմ հայացքները։ Դուք էլ մի վախեցեք, Դուք ազատ երկրում եք ապրում, ասեք ինչ մտածում եք Նիկոլի ու իր խունտայի մասին»,- ասել է Մայք Սարյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը քիչ չի գերիների մասին այլևս չի խոսում, հիմա էլ Հայաստանի միջով ուզում է միջանցք բացել:

«Պատերազմում պարտվեց, պարտվող մարդը պետք է գնար, չգնաց, հողերը հանձնեց, գերիների մասին չի խոսում, հիմա էլ կորիդոր է բացում Հայաստանում։ Ասում ենք՝ գնա, դու այլևս գործ չունես»,- նշել է Սարյանը: