Մի խոսեք Շարժման մարելու մասին. Բագրատ Սրբազան

02 Հունիսի 2024, 20:06

Քաղաքականություն

Մի խոսեք Շարժման մարելու մասին, եկեք մասնակից եղեք, որպեսզի Շարժումը չմարի: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Եթե մասնակից չեք, մի խոսեք: Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ: Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ։

Դիմում եմ բոլոր հասարակական կառույցներին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին… Բոլորին եմ դիմում՝ հստակ կա՛մ տեսանելի, մասնակցային ամեն մեկդ ձեր մասով պատասխանատվություն եք ստանձնում, կա՛մ դուք գործ չունեք էս ամեն ինչի հետ»,- ասել է Սրբազանը: