Միացյալ Նահանգների փոխնախագահը ՀՀ կայցելի փետրվարի 9-10-ը

08 Փետրվարի 2026, 22:57

Քաղաքականություն

Հայտնի է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի ժամանակացույցը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը:

ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան: