Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել․ Զախարովան՝ Հայաստանի ղեկավարությանը
15 Նոյեմբերի 2023, 19:45
Արևմուտքը, Ուկրաինայում իր քաղաքականության տապալումից հետո, գիշատչի պես կառչել է Հայաստանից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքը, որի պլաններն Ուկրաինայում իսպառ ձախողվել են, գիշատչի պես կառչել է Հայաստանից՝ փորձելով պոկել նրան Ռուսաստանից։ ՀՀ ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու Հայաստանի վարչապետի որոշումը, արևմտյան երկրներից Հայաստանին զենք մատակարարելը, Երևանի ու Կիևի մտերմացումը մեկ շղթայի օղակներ է։ Միայն թե ինձ թվում է, որ դա ստրկության շղթա է»,- ասել է Զախարովան։
Ինչպես ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գեչատեսչության ներկայացուցիչը, միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք որևէ մեկին լավ բանի չի հանգեցրել։