Միակ բանը, որ մնացել է, ինձ սպանելն է. Լապշինը՝ Բաքվի կողմից հետապնդումների մասին
22 Հուլիսի 2023, 16:20
Ադրբեջանը երկու անգամ փորձել է մահափորձ կազմակերպել հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ։ Այս մասին լրագրողը պատմել է Alpha News-ի եթերում՝ նշելով, որ մոտ ժամանակներս հանգիստ կյանք չի ունենա։
«Ադրբեջանում հասկանում են, որ ինձ կրկին կալանավորել, ինչպես արդեն եղել է, չի ստացվի, քանի որ կա ՄԱԿ-ի և եվրոպական դատարանի որոշումը։
Միակ բանը, որ մնացել է, ինձ սպանելն է։ Նրանք մեկ անգամ փորձել են դա անել Լատվիայում, փառք Աստծո, ինձ զգուշացրել է լատվիական ոստիկանությունը։ Եվ երկրորդ անգամ նրանք փորձել են դա անել հենց Երևանում՝ 2020 թվականի դեկտեմբերին։
Այս անգամ էլ ինձ զգուշացրին, որ Հայաստան հանգստի մեկնած զբոսաշրջիկների մեջ ադրբեջանական գործակալներ կան, և ես ավելի լավ է ժամանակավորապես հեռանամ երկրից։ Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն ինձ տեղեկացրեց, որ այժմ անվտանգ է։ Բայց այլ փորձեր էլ կլինեն, այդ պատճառով հանգիստ կյանք չունեմ», — ասել է բլոգերը։
Լապշինը պատմել է Բաքվի բանտում իր դժվարությունների մասին, որտեղ արտահանձնվել էր Բելառուսում ձերբակալվելուց հետո:Լ
Լապշինի խոսքով՝ ադրբեջանական բանտում իր դեմ մահափորձ է կատարվել։
«Ինձ ծեծեցին այնքան, որ կիսամահ եղա, կոտրեցին ձեռքս, մատս, ծնոտը, ատամներս։ Ինձ մարմնական վնասվածքներով արտաքսել են Իսրայել։ Դրանից հետո ես ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ բողոք եմ ներկայացրել։ Ե՛վ դատարանը, և՛ ՄԱԿ-ը զուգահեռ վճիռներ են կայացրել, որոնք Ադրբեջանին մեղավոր են ճանաչել ապօրինի կալանավորման համար, քանի որ ՄԱԿ-ի տեսանկյունից Արցախ այցելելը քրեական հանցագործություն չէ: Երկրորդ՝ խոշտանգում և սպանության փորձ։
Նրանք պարտավորեցրել են Ադրբեջանին փոխհատուցում վճարել։ Ադրբեջանը հրաժարվել է վճարել, այսինքն՝ երկու տարի է անցել, բայց ոչ մի ցենտ չեն վճարել։
Նրանց ամենից շատ զայրացրել է այն, որ ես հաշիվ եմ բացել հայկական բանկում, որպեսզի ապտակեմ Ալիևին։ Իմանալով ադրբեջանական մտածելակերպը՝ ես գիտեի, որ նրանք հաստատ չեն վճարելու։ Իսկ եթե չվճարեն, թող ապտակ լինի», — հավելել է բլոգերը։