Միանձնյա կառավարիչն այդպես էլ չհասկացավ, որ կրթությունն ու նորաձևությունն անհամատեղելի են․ Գոհար Ղումաշյան

11 Հոկտեմբերի 2025, 14:14

Հայեր

Ինչպես իր հարցազրույցներում ասել է «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր ժողովրդին ամենամեծ համբավը բերելու են ոչ թե քաղաքական ու պետական գործիչները, այլ մեր այն հայրենակիցները, ում ողջ աշխարհը ճանաչում է իրենց աստվածատուր տաղանդի շնորհիվ։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։

«Վստահեցնում եմ՝ Հայաստանը լինելու է այն երկիրը, որտեղ կարելի է իրականացնել երազանքներ։ Տաղանդավոր երիտասարդներն ու «Մեր ձևով» շարժումն մի ընդհանուր գործ են անում։ Մենք փնտրում ու գտնում ենք միմյանց»,- ասել է Ղումաշյանը։

Նա նշել է՝ մեր երկրի միանձնյա կառավարիչն այդպես էլ չհասկացավ, որ կրթությունն ու նորաձևությունը անհամատեղելի են։ «Կիսագրագետներին պատասխանատու պաշտոնները հանձնելը ևս անհամատեղելի է։ Մեր ձևը կրթության բովանդակային և մեթոդաբանական արդիականացումն է, ուսուցիչների խրախուսման համակարգը։ Մեր ձևն այն է, որպեսզի ապագա մասնագետներն արագ փոփոխվող աշխարհում կկարողանան զարգացնել իրենց ձեռք բերված գիտելիքները։ Մեր ձևն այն է, որպեսզի պետությունն օգնի երիտասարդներին աշխատանքի տեղավորման հարցում»,- հավելել է Ղումաշյանը։

Հիմա եթերում